Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նորից այս անհավանական արգետինացին

Նորից այս անհավանական արգետինացին
31.03.2013 | 00:48

Իսպանիայի առաջնության «Բարսելոն»-«Սելտա» խաղում, որն ավարտվել է 2:2, նոր ռեկորդի հեղինակ է դարձել Մեսին: Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում գրավել է մրցակից բոլոր թիմերի դարպասը: Լեգենդար արգենտինացին հընթացս բարելավեց իրեն իսկ պատկանող մյուս ռեկորդը` դարպասի գրավումով տասնինն անընդմեջ խաղ: Համենայն դեպս հիշեցնենք` սա համաշխարհային ռեկորդ է: Ինչ վերաբերում է մրցաշրջանի ընթացքում խփած նրա գոլերին, դրանք արդեն քառասուներեքն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ